Եթե Ամուլսարը շահագործելու որոշում կայացվի, բնակիչները փակ կպահեն հանք տանող ճանապարհները
Եթե Ամուլսարի հանքի շահագործման հարցով կառավարության որոշումը դրական լինի, ապա ջերմուկցիները կշարունակեն փակ պահել դեպի հանք տանող ճանապարհները: Այս մասին այսօր` օգոստոսի 19-ին, Բաղրամյան 26-ի մոտ հայտարարեցին բողոքի ակցիա անցկացնող Ջերմուկի բնակիչները:
«Եթե որոշում կայացվի հանքը շահագործելու, պատրաստվում ենք փակ պահել հանք տանող ճանապարհները: Չեմ թողնելու իմ թոռները հաշմանդամ լինեն: 14 հոգի տնից եկել ենք պաշտպանենք մեր սարը, որ մեր երեխեքը վաղը-մյուս օր մաքուր օդ շնչեն: Եթե վարչապետը մերժել է Սերժին, ուրեմն պիտի մերժի Սերժի կողմից եկած բոլոր բացասական ծրագրերը: Դա չպիտի լինի քննարկման ենթակա»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:
Այս պահին Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին հրավիրել է հանդիպման: Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան