«Սերժիզմը շարունակվում է ու եթե ինքը չսթափվի, ինքը արժանանալու է Սերժ Սարգսյանի ճակատագրին». ցուցարար
Սա համայն հայության հարց է, ես պիտի որոշեմ իմ ապագան. Երեւանում ապրելով՝ իմ փոխարեն ոչ ոք չի կարող որոշել: Այս մասին այսօր` օգոստոսի 19-ին, Բաղրամյան 26-ի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց մասնակիցներից Հրայր Կոստանյանը` նշելով, որ դժգոհ է վարչապետի՝ Ամուլսարի հարցով միայն պետական մարմինների ներկայացուցիչներին քննարկման հրավիրելու որոշումից:
«Չինովնիկներին Ջերմուկից կանչել է, իբր թե քննարկում է անում, ո՞ւմ հետ է քննարկում անում: Սա համայն հայության հարց է, ես պիտի որոշեմ իմ ապագան: Երեւանում ապրելով՝ իմ փոխարեն ոչ ոք չի կարող որոշել», - ասաց նա:
Նրա խոսքով, եթե Փաշինյանը չլսի ժողովրդի ձայնը, ապա կարժանանա իր նախորդի` Սերժ Սարգսյանի ճակատագրին.
«Նիկոլ Փաշինյանն իր ժողովրդի ձայնը չի լսում, Սերժիզմը շարունակվում է ու ես էսօր հրապարակավ հայտարարում եմ՝ եթե ինքը չսթափվի, ինքը արժանանալու է Սերժ Սարգսյանի ճակատագրին, բայց շատ ավելի վատ: Կառավարությունը պետք է վաղուց այդ հարցի լուծումը տար, եթե Սերժինմերժել ես, պետք է մերժես այս Սահմանադրությունը, եւ պարտադիր բոլոր կետերը պետք է համապատասխանեն մեր ժողովրդի շահերին»,- ասաց նա:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:
Այս պահին Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին հրավիրել է հանդիպման: Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան