Ինչ շահագործման մասին է խոսքը. ԲՀԿ-ական պատգամավորը Բաղրամյան 26-ում միացել է ցուցարաներին
ԱԺ ԲՀԿ խմբակցությանն պատգամավոր Սերգեյ Բագրատյանը այսօր` օգոստոսի 19-ին, մասնակցում է Ամուլսարի շահագործման դեմ ընթացող բողոքի ակցիային Բաղրամյան 26-ում:
«Այսօր եկել եմ իմ ժողովրդի կողքին կանգնելու, այն կարծիքին եմ, որ առնվազն Արփա եւ Որոտան գետերի մասով ծրագիրը թերի է: Դա ընդունել են եւ փորձագետները, եւ Լիդիանի մասնագետները, հետեւաբար եթե այդ խնդիրները դեռ լուծված չեն, ինչ շահագործման մասին է խոսքը: Միայն դա բավարար է, որ հանքը չշահագործվի»,- ասաց նա:
Նշենք, որ ակցիային զուգընթաց Ամուլսարի հարցով վարչապետի հետ հանդիպում է այս պահին ընթանում:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:
Այս պահին Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին հրավիրել է հանդիպման: Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան