Վրաստանում ՀՀ քաղաքացիներ են վթարի ենթարկվել
Վրաստանում այսօր վթարի ենթարկվածները երկու ընտանիքի անդամներ են եղել: Այս մասին ասաց Արագածոտնի մարզի Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը` նշելով, որ ընտանիքներից մեկը Օշական գյուղից է, մյուսը՝ Երեւանից:
«Օշականից 5 հոգանոց ընտանիքը այսօր վաղ առավոտյան է մեկնել Վրաստան` հանգստանալու նպատակով, իսկ մյուս ընտանիքը Երեւանից է` մայրը՝ երկու երեխաների հետ: Դեռ տեղեկություն չունենք` ովքեր եմ մահացածները»,-ասաց համայնքապետը:
Նա նշեց, որ Վրաստանի մեկնած համագյուղացին Արթուր Միրիջանյանն է, նրա կնոջ անունը Ռուզաննա է:
Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին մոտ, Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ՝ Ռ. Հ., Է. Մ. և Ա. Մ. մահացել են, իսկ հինգը՝ Լ. Մ., Մ. Մ., Մ. Մ., Ա. Մ. և Ռ. Մ., տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է