Այրվածքաբանության կենտրոնում այս պահին 3 հիվանդ կա. բոլորի վիճակն էլ ծայրահեղ ծանր է. անունները հայտնի են
Արարատի մարզում Զոդի կամրջի մոտ այսօր` հուլիսի 6-ին տեղի ունեցած վթարից 4 հոգի տարբեր չափի այրվածքներով տեղափոխվել է Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, որտեղից մեկը տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը:
«3 հիվանդների վիճակն էլ ծայրահեղ ծանր է, նրանք հոգեբանական շոկի մեջ են գտնվում»,-ասաց նա նշելով, որ վիրավորներից 2-ը կին են, մեկը տղամարդ:
Նշենք, որ կենտրոնում են գտնվում Սուրենավան գյուղի բնակիչ 28-ամյա Գագիկ Ղուկասյանը, 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը եւ 35-ամյա Ռուզաննա Հակոբյանը:
Գագիկ Ղուկասյանի հարազատների խոսքով, մարմնի մոտ 15 տոկոսն այրված է, շնչառական ուղիներն են այտուցված:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արատաի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ «Գազել»-ը սպասարկում էր Արարատ-Երասխ երթուղին:
Բախման հետեւանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, եւ այն վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, եւ այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։ Վերջին տվյալներով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է