Քննություններին անգիր անողների գործը բարդացել է
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.
«Հայոց լեզվի և հայ գրականության 2019 թ. պետական միասնական քննությունների թեստերի վերաբերյալ այս քննաշրջանում հնչեցին դժգոհություններ: Թեստերի հեղինակը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Աբաջյանը, թերթի հետ զրույցում նշել է, որ անգիր անելու երևույթը կանխելու նպատակով, առանց շեղվելու շտեմարաններից, դպրոցական դասագրքերից ու ծրագրից, թեստում ներառվել են առաջադրանքներ, որոնց մի մասը բացարձակապես նույնն է շտեմարանի հետ՝ առանց մի տառի փոփոխության: Մի մասը չնչին փոփոխություններով է եղել, մյուս մասն էլ կազմվել է երկու կամ երեք առաջադրանքների կցումով՝ պահանջի փոփոխությամբ:
Բայց, արի ու տես, որ այդ փոփոխությունները աղմուկի առիթ հանդիսացան: Ա. Աբաջյանը ասել է. «Ինչի՞ ենք ականատես լինում: Դիմորդների 71 տոկոսը չի ճանաչել Ե. Չարենցի ստեղծագործությունների անվանումները: 30 տոկոսը չի կարողացել լուծել հոգնակի թվի վերաբերյալ դյուրին առաջադրանքը, 22 տոկոսը պատկերացում չունի՝ ինչ ասել է բաց և փակ վանկ, որ պիտի իմանար դեռ ցածր դասարաններում»:
Մեր զրուցակիցը մատնանշել է քննությունների ցածր արդյունքների մի քանի պատճառ ևս՝ անդրադառնալով նաև շտեմարանների թեմային»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է