Բանակցությունների ժամանակ հարցեր առաջ քաշելու, սեղանին դնելու առումով մենք որեւէ սահմանափակում չունենք. ԱԳ նախարար
Բանակցություններում հարցերի լայն շրջանակ է քննարկվում ու որեւէ սահմանափակում մենք չունենք։ Այս մասին, Արցախում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով արցախյան բանակցություններին:
Դիտարկմանը, որ հունիսի 14-ին Արցախի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ գերատեսչական մակարդակով բարձրացնելով Ադրբեջանի կողմից Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների մի մասի օկուպացման հարցը, արդյոք այս հարցը քննարկվե՞լ է հունիսի 20-ին Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Ես Ձեզ տվեցի հարցերի շրջանակը, որոնք քննարկվում են եւ փորձեցի ներկայացնել, թե որքան լայն է հարցերի շրջանակը: Մեր հարցերի քննարկման, դրանց առաջ քաշելու, սեղանին դնելու առումով մենք որեւէ սահմանափակում չունենք, որեւէ կերպ կաշկանդված չենք, որեւէ կերպ մեզ ոչ մեկ չի կարող կանգնեցնել՝ առաջ դնելու մեզ համար կենսական նշանակության հարցեր»:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է