Ոստիկանները «Զվարթնոցում» են պահում «օրենքով գող» Մերաբ Քալաշովին. ըստ պաշտպանի՝ դա անձի առևանգում է
«Օրենքով գող» Մերաբ Քալաշովին պահել են «Զվարթնոց» օդանավակայանում և ցանկանում են արտահանձնել Ֆրանսիային: Այս պահին նա գտնվում է «Զվարթնոցի» ոստիկանության գծային բաժնում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մերաբ Քալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանը. «Իմ պաշտպանյալին, առանց հիմքի, ապօրինի, պատվերով բերել են ոստիկանության գծային բաժին և ուզում են տեղափոխել Ֆրանսիա: Երկու ժամ է, ինչ ոստիկանները թույլ չեն տալիս ինձ տեսակցել իմ պաշտպանյալին:
Սրա համար պատասխան են տալու, Արդարադատության նախարարության աշխատողը, երկու ժամ է, թույլ չի տալիս տեսակցել իմ պաշտպանյալին: Իմ պաշտպանյալի թռիչքը ժամը 9:10 է, նրան ապօրինի գողացել են, չկա դատարանի որոշում, արդեն ցերեկվանից տարբեր քրեակատարողական հիմնարկներում որոնել եմ նրան, հիմա գտել եմ «Զվարթնոցում»»:
Հարցին, թե մասնավորապես ինչ պատճառաբանությամբ թույլ չեն տալիս տեսակցել իր պաշտպանյալին, Մելքոնյանն ասաց, որ տարբեր անհիմն պատճառաբանություններ են բերում, ասում են՝ իրենք չեն պատասխանատուն ու թույլ չեն տալիս:
«Ես պատրաստ եմ ենթարկվել զննման, և թույլ չեն տալիս ինձ տեսակցել, ովքեր առաջացրել են այս հարցը, պատասխան են տալու: Իմ պաշտպանյալը Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել, երեք ժամ բժիշկ չեն կանչել մինչև իմ կողմից հարցը բազմաթիվ անգամ չբարձրաձայնելը: Նա ոտքի մատի կոտրվածք ունի և իրեն ծեծի ենթարկողներին ճանաչում է»,-ասաց պաշտպանը:
Մելքոնյանը «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկաններից հարցրեց, թե արդյոք ունեն հանցագործության մասին հաղորդում տալու ձևաթուղթը, և ասաց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում առ այն, որ իր պաշտպանյալին առևանգել են և ցանկանում են տեղափոխել Ֆրանսիա:
«Վճռաբեկ բողոք ունենք գործով, որոշում չկա, նիստ չի եղել, և առանց օրինական ուժի մեջ մտած վճռի, ինքնադատաստանով մարդուն արտահանձնում են Ֆրանսիա, ապօրինի: Սա անձի առևանգում է»,-ասաց պաշտպանը՝ նշելով, որ միջադեպին իրավական ընթացք է տալու:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է