Հոկտեմբերին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կձևավորվի ու կգործի
«Ժողովուրդը» գրում է. «Դեռևս հունիսին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ներկայացրած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ինչպես հայտնի է, այս մարմինը փոխարինելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, որի լիազորությունները 2018 թվականի ապրիլից, կարելի է ասել, դադարեցված են: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները նպատակ ունեն օրինագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել սեպտեմբերին, որպեսզի արդեն հոկտեմբերին հանձնաժողովը ձևավորվի ու գործի:
Պետաիրավական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանից «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հետաքրքրվեց, թե, ի վերջո, ինչու երկարաձգվեց գործընթացը. «Մենք հերթականությամբ անում ենք այն պրոցեսները, որոնք պետք են նախագծի ընդունման համար: Չեմ կարծում, որ որևէ ուշացում կա»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է