Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ Դավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետ Մենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշման ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект» ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը Հրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ) Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններով Կապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխ Թանգարանները՝ հանուն կայուն զարգացման Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխությունները Սահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունի

Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններԴավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետՄենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշմանՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունիՆեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումըՀրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ)Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններովԿապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխԹանգարանները՝ հանուն կայուն զարգացմանՄինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխություններըՍահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունիՄրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըՄեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. ԱվինյանԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՄրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկը
Մամուլ

Անհրաժեշտ է կանգ առնել, բարիկադները բզկտում են երկիրը՝ այն խոցելի դարձնելով արտաքին վտանգներին հանդիման

«Փաստը» գրում է. «Երբ Հայաստանում նոր էր հաղթել հեղափո­խությունը, բոլորիս մեջ հույսեր էին արթնացել, որ հնարավոր կլինի կայացնել մրցունակ քաղա­քական համակարգ, այլ խոսքով՝ Հայաստանում կձևավորվի քաղաքական մրցակցային միջա­վայր, որտեղ գերիշխող կլինեն ոչ ատելությունն ու անտագոնիզմը, այլ մրցակցությունն ու փոխզիջումների ինստիտուտը:

Սակայն դրական սպասումները շատ արագ ի դերև եղան, որովհե­տև Նիկոլ Փաշինյանի թիմն առաջնահերթ հա­մարեց հեղափոխական էյֆորիան օգտագործել իշխանության բոլոր թևերի նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու նպատակով:

Հայաստանում հիմա անտագոնիզմն ու ատելության խոսքը դարձել են քաղաքական, հանրային հարաբերությունների հիմնական բնութագրիչը: Դրա մասին բարձրաձայնում է նաև իշխանությունը, Նիկոլ Փաշինյանն անգամ կառավարության նիստում հրապարակային հանձնարարություն տվեց ԱԱԾ տնօրենին, սակայն բոլորի համար ակնհայտ է, որ քաղաքա­կան ու հանրային հարաբերություններում անտագոնիզմի նշաձողը սահմանել է հենց իշխա­նությունը, իսկ մյուս խաղացողները հետևում են հաստատված ժանրի կանոններին: Օրինակ՝ եթե իշխանությունն իրեն «սպիտակ» է հռչա­կում, ինքնաբերաբար մերժում է ընդդիմության ինստիտուտը, որովհետև «սև»-ն օրինաչափո­րեն ասոցացվում է ոչ թե այլընտրանքային դիրքորոշման, տեսակետի, այլ անցյալի, հին հա­մակարգի ռեստավրացիայի հետ:

Այլ խոսքով՝ իշխանությունը մտածված կոնսոլիդացնում է հասարակության լյումպեն շերտերին բոլոր այն մարդկանց դեմ, ովքեր սեփական տեսակետ ունեն կամ ինչ-որ հարցում «հանդգնում են» ընդդիմանալ իշխանություններին:

Պետությունը չի կարող առաջընթաց ունենալ, եթե չկա ծրագրերի, գաղափարների մրցակցու­թյուն: Իշխանությունը չի գեներացնում գաղա­փարներ, չի ստեղծում ծրագրեր ու իր քաղաքա­կան կոմֆորտն ապահովում է անցյայի դեմ հա­կադրության ռեժիմում: Անցած մեկ տարվա ըն­թացքում Հայաստանի տնտեսությունը չի զար­գացել կամ աճը եղել է այնքան չնչին, որ թույլ չի տալիս խոսել բարեկեցության, առաջընթացի մա­սին, ու այս համատեքստում իշխանությանը հասարակությանը կոնսոլիդացնում է տեսարան­ներով աղմկոտ ձերբակալություններով նախկին­ների նկատմամբ անհանդուրժողականությամբ:

Հայաստանը դարձել է մի երկիր, որտեղ առաջացել է բարիկադների բազմաշերտ համակարգ: Անտագոնիզմ կա անգամ իշխանու­թյան ներսում, որտեղ կառավարող կուսակցության երկու ներկայացուցիչներ (երկուսը՝ հրա­պարակային) իրար պիտակավորում են հասա­րակության աչքի առաջ:

Անտագոնիզմի վիրու­սը խժռել է քաղաքական, հանրային ինստի­տուտները ու թափանցել է անգամ մարդկային հարաբերությունների դաշտ: Այս կոնֆիգուրա­ցիան գործող իշխանությանն առայժմ ձեռնտու է, որովհետև անտագոնիստական միջավայրում հեշտ է պարբերաբար թիրախներ գտնել, բացի այդ, բարիկադների հետևում սպանվում է որևէ մրցակցություն, ծրագրային վեճ, առհա­սարակ՝ բանական խոսք:

Սակայն հասարակու­թյան լյումպենացման գործընթացը, ի վերջո, բումերանգի օրենքով հարվածելու է հենց իշ­խանությանը, որովհետև եթե հասարակությու­նը սովորում է ատելության խոսքին ու թիրախ­ներ փնտրելուն, ապա ոչ մի երաշխիք չկա, որ իշխանության վարկանիշային անկումը հասա­րակության անհանդուրժողականության թիրա­խի դերում չի դնելու Նիկոլ Փաշինյանի թիմին:

Անհրաժեշտ է կանգ առնել, բարիկադները բզկտում են երկիրը՝ այն խոցելի դարձնելով արտաքին վտանգներին հանդիման»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում