Արտակարգ դեպք Երևանում․ ծեծի է ենթարկվել Գլխավոր դատախազության պաշտոնյան
Հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 14։40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակչուհուց, ով հայտնել է, որ իր տան վրա հարձակում է եղել։
Նշված հասցե են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները, ովքեր նշված վայրից վիճաբանություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել նույն թաղամասի բնակիչ 17-ամյա Է․Հ-ին։
Կայքի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանություն է տեղի ունեցել ահազանգող քաղաքացուհի Վ․Ծ-ի ամուսնու՝ նույն հասցեի բնակիչ 47-ամյա Արման Հակոբյանի միջև, որի ժամանակ Է․Հ-ն հարվածել է Վ․Ծ-ին և Ա․ Հակոբյանին, պատճառելով վնասվածքներ։
Արդեն ոստիկանությունում Է․Հ-ն հայտնել է, որ Ա․ Հակոբյանը մինչ այդ ձեռքերով հարվածել է իրեն, պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ վիճաբանության ժամանակ Ա․ Հակոբյանի մտերիմներից մեկն էլ հարվածել է իր գլխին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ։
Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Սկզբնաղբյուրը հայտնում է, որ Ա․ Հակոբյանը աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում, մինչդատական քրեական վարույթի օրինականության վերահսկողության բաժնի պետի տեղակալ։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է