Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ Դավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետ Մենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշման ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект» ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը Հրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ) Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններով Կապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխ Թանգարանները՝ հանուն կայուն զարգացման Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխությունները Սահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունի

Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններԴավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետՄենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշմանՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունիՆեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումըՀրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ)Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններովԿապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխԹանգարանները՝ հանուն կայուն զարգացմանՄինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխություններըՍահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունիՄրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըՄեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. ԱվինյանԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՄրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկը
Հայաստան

Երեւանի փոխքաղաքապետը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը, որը վերջերս ազատման դիմում էր գրել։

«2015 թվականին Երեւանի կենդանաբանական այգու վերաբացումից հետո ինձ պատկանող ընկերությունը դարձավ այգում սրճարան շահագործող առաջին ընկերությունը: 5 ամիս բարեխիղճ գործունեությունից հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ բարեկամական կապով փոխկապակցված մի պաշտոնյայի հետ տարաձայնության եւ վերջինիս կողմից ապօրինություններն այլեւս հանդուրժել չկարողանալով, ինչպես նաեւ պետեկամուտների կոմիտեի կողմից ապօրինաբար 1,500,000 դրամի վարչական տույժի ենթարկվելուց հետո իմ ընկերությունը լուծարեց այգու հետ կնքված պայմանագիրն ու ազատեց զբաղեցրած տարածքը:

2018 թվականի օգոստոսին, 3 տարի տեւած դատական քաշքշուկներից եւ դատական երեք ատյաններով՝ առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարեններով անցնելուց հետո մենք հաղթեցինք ընդդեմ պետական եկամուտների կոմիտեի մղվող դատը, եւս մեկ անգամ ապացուցելով վարչական ակտի շինծու լինելը: Հիմա, այս ամենից 4 տարի անց, երբ աջ ու ձախ խոսվում է հեղափոխության ու դրա հետեւանքների, տնտեսական հեղափոխության իրականացման, ահռելի ներդրումների, պետական պաշտոնյաների սրտացավության ու բարեխղճության մասին, այ հե՛նց հիմա, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցանկանում եմ իրազեկել այն մասին, որ բարձրագույն քաղաքային իշխանության անբարեխղճության եւ հանցավոր անգործության արդյունքում Երեւանի քաղաքային բյուջե մուտք չի եղել ավելի քան 4.000.000 ՀՀ դրամ: Հիմա բացատրեմ ինչու․ Երեւանի կենդանաբանական այգին քաղաքացիների համար իր դռները բացել է մայիսի 1֊ից, այսինքն մայիսի 1֊ից մինչ հիմա՝ 2 ամիս, այգում չեն գործում սրճարանները, որոնք վարձակալության պայմանագրով 2 ամսվա ընթացքում քաղաքային բյուջե կարող էին փոխանցել պոտենցիալ 4.000.000 դրամ: Ուրբաթ օրվանից զանգահարել եմ Երեւանի քաղաքապետարանի մի քանի բաժիններ՝ գնումների վարչություն, քարտուղարություն, անշարժ գույքի կառավարման վարչություն, քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ընդունարան եւ այլն: Երեք օր տեւած բյուրոկրատական քաշքշուկների արդյունքում պարզում եմ կենդանաբանական այգու սրճարանների վարձակալության մրցույթով զբաղվող պաշտոնյայի անունը, մի կերպ գտնում եմ վերջինիս, ու պարզվում է, որ նշված մարդու մոտ կենդանաբանական այգուն վերաբերվող որեւէ փաստաթուղթ առկա չէ, միակ տեղեկությունը, որ ստանում եմ, դա այն է, որ կենդանաբանական այգում տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով տարածքների աճուրդներին առնչվող հարցերը համակարգում է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Եթե Տիգրան Վիրաբյանը բացի պետական սուբսիդավորմամբ գործող թատրոնի, այսինքն պետբյուջեի միջոցով զրոյական տնտեսական ռիսկեր ունեցող կազմակերպության կառավարում իրականացնելուց բացի երբեւէ զբաղված լիներ մասնավոր տնտեսական գործունեությամբ, իր վրա կրած լիներ բիզնեսի դժվարությունները, ձախողելու ռիսկերն ու շահույթը մեծացնելու համար ջանք թափած լիներ, կհասկանար, որ յուրաքնաչյուր տնտեսվարողի համար սրճարանային գործունեության հնարավոր 5 ամիսներից 2֊ի կորսուստը պոտենցիալ շահույթի անդառնալի կորուստ է, եւ հարված Երեւանի քաղաքային բյուջեին, հետեւաբար քաղաքի խնդիրները շուտափույթ լուծելու հեռանկարին: Եվ ողջ էս ընթացքում, երբ ես գրում եմ այս ամենը, իսկ Տիգրան Վիրաբյան անունով փողքաղաքպետը խոսում է քաղաքը զարգացնելու մասին, անցնում են ժամերը, եւ եթե հավատանք այսօր քաղաքապետարանի տված այն խոստմանը, թե մրցույթը կհայտարարվի մեկ շաբաթից, ապա կստացվի, որ մեկ շաբաթ անց հայտարարված մրցույթին մասնակցելու համար տնտեսվարողներին կտրվի միջինում 15 աշխատանքային օր, որից հետո մրցութային հանձնաժողովը եւս 10 աշխատանքյաին օր կքննի հայտերը, ապա կհայտարարի հաղթող ընկերության անունը եւ եւս 10 աշխատանքային օրում կկնքի վարձակալական պայմանագիրը, հետեւաբար կստացվի, որ տարածքները շահագործման կհանձնվեն ամենաշուտը 1 ամիս 12 օր անց, այսինքն օգոստոսի 16֊ին, այդ պարագայում որեւէ ընկերություն չի գնա նման մեծ ֆինանսական ռիսկի, հուսալով թե հետագա 2 պասիվ ամիսներին կարող է վերադարձնել ներդրումը, ստացվում է, որ տարին կփակվի այդպես էլ տարածքները շահագործման չհանձնված, իսկ եթե որեւէ բարերար տնտեսվարող այնուամենայնիվ համաձայնվի գնալ այդ ռիկսին եւ երկու ամսով վարձակալի տարածքները, ապա կստացվի, որ քաղաքային բյուջեն կորցրեց 4 ամսվա վարձակալական գումար, նույնն է թե 8․000.000 ՀՀ դրամ, որը վստահ եմ Տիգրան Վիրաբյանը չի վերադարձնի, ընդհակառակը, ողջ այդ ամիսներին իր հանցավոր անգործության համար կշարունակի քաղաքային բյուջեից ստանալ իր աշխատավարձը»,-նշել է նա:

 

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում