Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կրքերը շիկանում են. դրան նպաստեց նախարար Զարուհի Բաթոյանի հայտարարությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման շուրջ կրքերը շարունակում են շիկանալ մեր երկրում, ու դրան նպաստեց նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հայտարարությունն այն մասին, որ օրակարգում են այդ կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները, որը նա ոգևորիչ համարեց:
Նախ նշենք, որ Ստամբուլյան կոնվենցիան վերաբերում է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին, կետեր կան, որոնք վերաբերում են սեռական դաստիարակությանն ու սեռական պատկանելիության խնդիրներին, ԼԳԲՏ իրավունքներին և այլն:
ԵԽԽՎ պատվիրակները կոչ են արել ՀՀ իշխանությանը ձեռնարկել միջոցներ ԼԳԲՏ հանրույթի անվտանգությունը և խտրականությունից ազատությունն ապահովելու համար: Ու մինչ գործող իշխանության ընդդիմախոսները պնդում են, թե սա խայտառակություն է, իրականությունն այն է, որ հակասահմանադրական և հայերին ոչ հարիր այդ կոնվենցիան Հայաստանը ստորագրել է 2018 թվականի հունվարի 18-ին, այսինքն՝ ՀՀԿ-ի օրոք: Եվ ներկայիս իշխանությունների համար այն վավերացնելը ժառանգված միջազգային պարտավորություն է ընդամենը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է