Պլանավորվա՞ծ, թե հանպատրաստից այց. Նիկոլ Փաշինյանը մեկնում է մի երկիր, որտեղ ՀՀ-ն ներկա պահին փաստացի չունի ներկայացուցիչ
«Փաստ» թերթը գրում է.
«Այսօր՝ ՀՀ Սահմանադրության օրը, վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Վիետնամ: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս այցը բավականին հապշտապ ու հանպատրաստից է եղել:
Ուշագրավ է, որ դեռևս մայիսի 24-ին նախագահի հրամանագրով հետ է կանչվել Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, միաժամանակ Վիետնամում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Վահրամ Կաժոյանը, որը, սակայն, որքան էլ զարմանալի է, դեռևս իր հավատարմագրերը չի հանձնել Վիետնամի իշխանություններին:
Այսինք՝ ստացվում է, որ վարչապետը մեկնում է մի երկիր, որտեղ ՀՀ դեսպանը չի հանձնել իր հավատարմագրերը, այսինքն՝ ՀՀ-ն փաստացի ներկա պահին չունի ներկայացուցիչ:
Դիվանագիտական կորպուսի փորձառու մեր զրուցակիցը, որ չցանկացավ իր անունը հրապարակել, նշեց, թե նման վիճակն անհասկանալի է, քանզի կարելի էր մի 10 օր սպասել, մինչև նոր դեսպանը հավատարմագրերը կհանձներ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է