Երբեք մեկ անձի համար Սահմանադրություն չեն գրում
Երբեք մեկ անձի համար Սահմանադրություն չեն գրում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե գործող Սահմանադրությունը ամենից քննադատվածն է եւ հասարակության կողմից ամենից չընդունվածը:
«Ո՞նց եք գնահատում՝ հասարակության կողմից ընդունվա՞ծ է, թե՞ չընդունված: Կան երկրներ, որոնք արգելում են, որ Սահմանադրությունները հանրաքվեի դրվեն: Հիմնավորումը շատ պարզ է, ասում են՝ բարդ իրավաբանական փաստաթուղթ է, թող ներող լինի բնակչության մեծ մասը, բայց դրա համար իրավագիտակցության, գիտելիքների որոշակի ավելի բարձր աստիճան է պետք։ Շատ երկրներ ընդհանրապես արգելում են Սահմանադրությունը հանրաքվեի դնել, քանի որ ասում են՝ սա մասնագետների խնդիրն է, կամ հրավիրում են սահմանադիր ժողովներ, որոնք ընդունում են Սահմանադրությունը, կամ այդ գործառույթն անում է, ասենք, պառլամենտը՝ ավելի ընդլայնված կազմով եւ այլն»,- նշեց նա:
ՍԴ նախագահի խոսքով՝ գնահատական տվողը միջազգային այն կառույցները, որոնց մենք անդամակցում ենք. «Հիմա եթե նույնիսկ ես սկսեմ նեղ մասնագիտական խնդիրներ քննարկել, ներողություն, բայց դուք պարտավոր չեք այդ ամբողջը իմանալ, մի բան էլ գնահատական տալ՝ այդպե՞ս է, թե՞ ոչ: Գնահատականը տվողը մասնագետներն են եւ միջազգային կառույցները, որոնց անդամակցում ենք եւ կան այդ գնահատականները՝ ԵԽ-ն եւ Վենետիկի հանձնաժողովը գնահատական են տվել, որ այս Սահմանադրությունը ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ԵԽ անդամ երկրների լավագույն Սահմանադրությունն է կամ Սահմանադրություններից է»:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է