Պատգամավոր Հայկ Սարգսյանը մեկ ամսվա ընթացքում 6 լրատվամիջոցի է դատի տվել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը մեկ ամսվա ընթացքում 6 հայցադիմում է ներկայացրել լրատվամիջոցների դեմ: Այս մասին տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը։
Հայցադիմումներից երեքը ներկայացվել է «Հրապարակ» օրաթերթի դեմ, մեկը՝ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի , իսկ երկուսը՝ «Անդրադարձ մամուլի ակումբ» ՀԿ-ի դեմ:
Վեց գործերով էլ պահանջը նույնն է՝ զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցում:
Հայկ Սարգսյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի երեք գործերն էլ մակագրվել են Երևան քաղաքի դատավոր Ռուբեն Վարդազարյանին, «Անդրադարձ մամուլի ակումբ» ՀԿ-ի դեմ գործը մակագրվել է դատավոր Ավագ Գաբրիելյանին, իսկ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի դեմ գործը՝ Արթուր Ստեփանյանին։
Պատգամավորը «Հրապարակ» օրաթերթից ընդհանուր առմամբ պահանջում է վիրավորանքի համար 900 հազար դրամ փոխհատուցում, իսկ զրպարտության համար՝ 1 մլն 400 հազար դրամ:
Իսկ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ից որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում հայցվորը պահանջում է 1 մլն դրամ գումար է պահանջում։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է