ԵԽԽՎ պատվիրակները ՀՀ իշխանությանը կոչ են արել ապահովել ԼԳԲՏԻ հանրույթի անվտանգությունը
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակները կոչ են արել Հայաստանի իշխանությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ԼԳԲՏԻ հանրույթի անվտանգությունը եւ խտրականությունից ազատությունն ապահովելու համար։
ԵԽԽՎ կայքում հրապարակվել է գրավոր հռչակագիր՝ ստորագրված տարբեր երկրների 20 պատվիրակների կողմից։
Նրանց խոսքով՝ միջոցները պետք է ներառեն ԼԳԲՏԻ հանրույթի հանդեպ բռնության եւ ատելության հրահրման հրապարակային դատապարտումը, ատելության հրահրման, ատելության եւ խտրականության հողի վրա հանցագործությունների մասին օրենքների ընդունումը։
Հայտարարությունում նշվում է, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատարի Հայաստանի մասին վերջին զեկույցում ասվում է, որ ԼԳԲՏԻ վիճակը Հայաստանում վատագույններից մեկն է Եվրոպայում։ Հիշատակվում է, որ անցած տարվա նոյեմբերին չեղարկվել է քրիստոնյա ԼԳԲՏԻ-ի համաժողովը «մահվան սպառնալիքի, ատելության սադրանքի, այդ թվում հասարակական գործիչների կողմից, եւ մասնակիցների անվտանգության հետ կապված մտագոհությունների պատճառով»։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է