Սեւանի էկոհամակարգի քայքայումը կարող է հանգեցնել Հայաստանի կործանման
Սեւանի էկոհամակարգի քայքայումը կարող է հանգեցնել Հայաստանի կործանման։ Այս մասին Սեւանի խնդիրների քննարկման շրջանակում, որը կազմակերպվել էր «Էկոլուր» հասարակական կազմակերպության կողմից հուլիսի 4-ին, ասաց էկոլոգ Կարինե Դանիելյանը։
Նրա խոսքով՝ նման բան հնարավոր է Սեւանի ճահճացման դեպքում։
«1964 թվականից նկատվում է Սեւանի ծաղկում, բայց ոչ այն մասշտաբներով, ինչպես այսօր։ Դա վկայում է ճահճացման լուրջ գործընթացի մասին։ Անհրաժեշտ է, որպեսզի Սեւանի խնդրի քննարկումները, որոնց մասնակցում են նաեւ իշխանությունների ներկայացուցիչները, անցնեն կոնկրետ գործողությունների, ինչը չկա»,- նշել է նա։
Փորձագետն ավելացրել է, որ ջրի լրացուցիչ ծավալի բացթողումը լրջորեն ազդում է լճի վիճակի վրա, եւ Սեւանն անպայման արձագանքում է։
Կարինե Դանիելյանը նկատել է, որ թեեւ որոշակի աշխատանքներ հիմա կատարվում են, բայց դրանց տեմպերն այնքան էլ բավարար չեն՝ հաշվի առնելով լճի վիճակը։
«2008-ին, երբ պարզվեց, որ ձմռանը նույնպես Սեւանից ջրառ է կատարվում հէկերի կարիքների համար, դրա արգելքի որոշում ընդունվեց։ Այդ որոշումը հանգեցրեց դրական արդյունքի»,- ընդգծեց նա։
Փորձագետն առաջարկեց աշխատանքային խումբ ստեղծել եւ ներառել անկախ փորձագետների եւ ՀԿ-ների։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է