Սեւանի ծաղկումը կարող է վկայել ջրում թունավոր տարրերի առկայության մասին. փորձագետ
Սեւանի ծաղկումը կարող է վկայել ջրում թունավոր տարրերի առկայության մասին։ Այս մասին Սեւանի խնդիրների քննարկման շրջանակում հուլիսի 4-ին ասել է ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Լուսինե Ղամբարյանը։
Նրա խոսքով՝ ծաղկող ջրիմուռները լճում մշտապես թունավոր նյութեր են կուտակում, որոնք հայտնվում են ջրում, հետո մթերքներում։
«Նման ջուրը չի կարող օգտագործվել ոռոգման կամ ձկնաբուծության եւ խեցգետինների աճեցման համար, քանի որ վնասակար նյութերը կարող են հայտնվել օրգանիզմում ուտելիքի եւ ջրի հետ։ Առավել վտանգավոր է միկրոցիստինի առկայությունը։ Կարծիք կա, որ ծաղկումը կապված է գլոբալ ջերմացման հետ։ Այո, բայց ջերմաստիճանը պատճառներից մեկն է։ Գլխավոր պատճառը բիոգեն տարրերի առկայությունն է ջրում։ Դա հանգեցրել է ջրիմուռների շատացման, որոնք կլանում են մեծ քանակությամբ թթվածին»,- բացատրել է նա։
«S.O.S. Սեւան» նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանը, իր հերթին, նշեց, որ եթե Սեւանի խնդիրների հանդեպ վերաբերմունքը չփոխվի, մենք կարող ենք կորցնել լիճը։
Նրա խոսքով՝ մտահոգությունը հիմնված է մասնագետների վկայությունների վրա այն մասին, որ ջրի որակը վատանում է, ընդ որում՝ ավելի արագ, քան կանխատեսվում էր։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է