Հայաստանի պատվիրակությունն ամբողջ կազմով լքել է Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճը․ Ալեն Սիմոնյան (տոսանյութ)
Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած վիճաբանությունից հետո հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի միջոցով հայտնել է ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մեր պատվիրակությունն ամբողջ կազմով լքեց պառլամենտի դահլիճը: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մի խոսքով՝ մենք երկու քարի արանքում էինք, ուստի որոշեցինք լքել դահլիճը: Շուտով կվերադառնանք Հայաստան, տնից լավ տեղ չկա»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանում վիճաբանություն է տեղի ունեցել, քանի որ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը ներկա է եղել խորհրդարանում անցկացվող ուղղափառ երկրների միջխորհրդարանական ասամբլեային և ղեկավարել նիստը:
«Ալիք մեդիայի» տեղեկացմամբ՝ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» խմբակցության պատգամավորներ Էլենե Խոշտարիան, Գիորգի Կանդելակին, Սերգո Ռատիանին և Օթար Կախիձեն հայտարարում են, որ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովին խորհրդարանի դահլիճ ներս մտնելու հնարավորություն չեն տալու:
Պատգամավորները վիճել են երկու այլ պատգամավորների հետ և հարցրել` չե՞ն ամաչում նրանից, ինչ տեղի է ունենում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ