Կառավարության նիստի օրակարգում 31 հարց է, որից 23-ը՝ չզեկուցվող. Կհաստատվի ԶՈՒ գլխավոր շտաբի կանոնադրությունը (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 20-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից 23-ը՝ չզեկուցվող:
Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյւոջեի քննարկման ժամանակ, դրա պատճառով կառավարության միստը հետաձգվել է մի քանի ժամով:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- Զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը հաստատել մասին,
- Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ուջանի, Կոշի, Շամիրամի, Արուճի, Կաքավաձորի, Ներքին Բազմաբերդի, Ներքին սասնաշենի, Վերին սասնաշենի, Դավթաշենի, Կաթնաղբյուրի, Եղնիկի, Թալինի համայնքների վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին,
- Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով 2,700,000 եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին եւ այլ հարցեր:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ