Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները
«Փաստը» գրում է. ««Փաստ» օրաթերթը վերջերս հարցում էր ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարզելու, թե որքան աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները:
Ստացված պատասխանից տեղեկանում ենք, որ սահմանված են դերասանների տարբերակված պաշտոնային դրույքաչափեր: Սրա հիման վրա էլ նրանց աշխատավարձը տատանվում է 80-ից 170 հազար դրամի սահմաններում:
Խնդրել էինք տեղեկացնել, թե վերջին 10 տարիների ընթացքում որքանով է աճել դերասանների աշխատավարձը: Նշվում է, որ 2009 թվականին նրանց միջին աշխատավարձը բյուջեի հաշվին կազմել է մոտ 44011 դրամ: Վերջին 10 տարվա ընթացքում թատրոնների միջին աշխատավարձն աճել է մոտ 2,7 անգամ՝ 2019 թվականին կազմելով 118678 դրամ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ