ԱԺ պատգամավորները դժգոհում են. աշխատասենյակներից շատերում տեղադրված չեն օդորակիչներ
«Ժողովուրդը» գրում է. «Տևական ժամանակ է, ինչ Ազգային ժողովի պատգամավորները բողոքում են աշխատասենյակների պայմաններից, մասնավորապես՝ ջերմաստիճանից, քանի որ այս շոգ եղանակին ԱԺ աշխատասենյակներից շատերում տեղադրված չեն հովացնող համակարգեր:
Տարբեր պատգամավորներ մեզ հետ զրույցներում նշում են, թե այդ հարցը վաղուց բարձրաձայնել են՝ այլ գույքեր պահանջելու հետ մեկտեղ, մյուս բոլոր հարցերը կարգավորել են, բայց օդորակիչի հարցը՝ ոչ: Պատգամավորները նաև դժգոհ են նույն խնդրից՝ ճաշարանի հետ կապված: ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Հստակ տեղյակ եմ խնդրից: Կարող եմ ասել, որ մենք ԱԺ բյուջետային միջոցներից խնայողության հաշվին հայտարարել ենք գնում օդորակիչների խմբաքանակ ձեռք բերելու համար:
Սակայն մասնագետների հետ քննարկման և ուսումնասիրության արդյունքներով կարող ենք գնահատել, որ հոսանքի լարերը ԱԺ հին մասնաշենքում բավականին հին են և նախատեսված չեն այդքան լրացուցիչ հոսանք օգտագործող սարքերի ավելացմանը:
Այդ իսկ պատճառով մենք 2020 թվականի բյուջեի հայտում նախատեսել ենք այս լարերի փոխարինման կապիտալ ծախսերը: Դրա համար որոշել եմ այս տարի ձեռնպահ մնալ նոր օդորակիչների տեղադրումից: Լարերի կապիտալ փոխարինումից հետո դրանք կտեղադրվեն»»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ