«Մենք շրջադարձային փուլում ենք». Փաշինյանը ներկայացրել է արդարադատության նոր նախարարին (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է արդարադատության նախարարություն, որտեղ ներկայացրել է ներկայացնելու նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին:
Փաշինյանն իր խոսքում նշեց, որ նոր նախարարին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված, պարտաճանաչ մարդ, ով նաեւ մասնագիտական բարձր կարողություններ ունի: Նա, ըստ վարչապետի, ՊԵԿ փոխնախագահի պաշտոնում իրեն դրսեւորել է լավ կողմերով, ցուցաբերել է կազմակերպական բարձր կարողություններ:
«Նոր նախարարը պետք է ղեկավարի արդարադատության համակարգի բարեփոխումները: Հայտնի է, որ մենք շրջադարձային փուլում ենք եւ իշխանությունն ունի քաղաքական կամք անկախ դատական համակարգ ունենալու համար:
Շատ կարեւոր է, որ նախարարը կարողանա իրականացնել այն քաղաքական ուղերձները, որնք հղվում են կառավարության կողմից»,-ասաց Փաշինյանը:
Նա նաեւ շնորհակալություն հայտնեց արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանին՝ նշելով, որ նա Հայաստանում չէ եւ դա է պատճառը, որ ներկա չէ այսօր:
Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Արտակ Զեյնալյանի ներուժը եւ փորձը ՀՀ պետականաշինության գործին ծառայելու հնարավորություն կլինի:
Իր հերթին նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ Արտակ Զեյնալյանի պես պրոֆեսիոնալից հետո իրենց բարդ աշխատանք է սպասվում. «Վստահ եմ, որ պրոֆեիսնոնալ աշխատակազմի հետ կկարողանանք իրականացնել մեր աշխատանքը: Վստահ եմ, որ բոլոր ռազմավրական փաստաթղթերը ժամանակին կկազմենք եւ կներկայացնենք, թե ինչպես ենք պատկերացնում առկա խնդիրների լուծումը: Պատրաստ եմ բոլորի հետ պոզիտիվ աշխատել»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ արդարադատության նխարարի պաշտոնից հրաժարական է տվել Արտակ Զեյնալյանը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ