Առերեսվել են Սերժ Սարգսյանն ու գործարար Լեւոն Մարկոսը. այն տեւել է 4,5 ժամ. մանրամասներ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Շուրջ մեկ տարի է՝ «Կրեդիտ Երեւան» բանկ ԲԲ ընկերության եւ «Լեւ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերեւույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, սակայն որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ գործարար Լեւոն Մարկոսը, ով քննիչի որոշմամբ ճանաչվել է տուժող եւ քաղաքացիական հայցվոր, օրերս առերեսվել է Սերժ Սարգսյանի հետ։ Առերեսումը տեւել է չորսուկես ժամ։
Լեւոն Մարկոսի պահանջն ուղղված է նաեւ դատարանի 2002 թ. վճռի եւ պետական մարմինների հակաօրինական գործողությունների հետեւանքով հարկադիր վաճառված «Երեւանի հաստոցաշինական արտադրական միավորում» ընկերության բաժնետոմսերի, Երեւանի երեք շուկաների (Մասիվի, Գումի, Պրոսպեկտի) եւ մյուս գույքերի աճուրդներին մասնակցած կամ այլ անօրինական մեխանիզմներով այսօր դրանց սեփականատերերը հանդիսացող անձանց, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Բեգլարյանի եւ Սամվել Ալեքսանյանի դեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տե...
Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա