Ոստիկանի կողմից անչափահասին ծեծելու գործն ընթացք է ստացել
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» օրաթերթին դիմել էին Նոյեմբերյանի մի քանի բնակիչներ՝ տեղեկացնելով, որ օրերս իրենց քաղաքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցը հետապնդել եւ ծեծի է ենթարկել մի քաղաքացու՝ հասցնելով նրան մարմնական վնասվածքներ: Խոսքը 15-ամյա մի տղայի մասին է:
Ընդունելով հանդերձ, որ 15-ամյա անչափահասն իրավունք չուներ լինել մեքենայի ղեկին, այդուհանդերձ, հարց է առաջանում՝ արդյոք այդ իրավախախտումը պատճառ կարո՞ղ էր լինել, որպեսզի ոստիկանն իրեն թույլ տար՝ նրան մարմնական վնասվածքներ հասցնել:
«Փաստը» դիմեց ՀՀ ոստիկանությանը՝ տեղեկանալու, թե ինչ ընթացք է ստացել այս գործը: Ի պատասխան մեր հարցման՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից տեղեկացրեցին. «Ոստիկանության պետի կողմից նշանակված ծառայողական քննություն կա, իսկ վնասվածք հասցնելու փաստով ստեղծված նյութերն այս պահին ուղարկվել են դատախազություն՝ ընդդատության հարցը լուծելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ