Փաշինյանը անիմաստ է համարում ընդդիմությանը վերահսկողական պաշտոններ տալը
Այսօր՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվեց՝ պատրաստ է արդյոք Պետական վերահսկողական ծառայությունը և Հաշվեքննիչ պալատը փոխանցելու ընդդիմության կառավարմանը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նկատեց, որ ավելի վաղն ինքը պարտավորություն է ստանձնել, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում և ՀԾԿՀ-ում ընդդիմությանը տեղեր կտրամադրվեն.««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ նկատի չի ունեցել շարքային անդամին, այլ` հանձնաժողովների նախագահին։ Ասում եք՝ Հաշվեքննիչ պալատը հանձնենք ընդդիմությանը, մինչդեռ մեր օրենսդրությամբ այն պետք է անկախ մարմին լինի», - հիշեցրեց գործադիրի ղեկավարը։
«Ես համարել եմ, որ ընդդիմադիր լինելով՝ վերահսկողական բոլոր լծակներն ունեմ։ Համարել եմ, որ դա անիմաստ է, որովհետև այդ ճանապարհով գնացող ընդդիմությունը դառնում է կոնֆորմիստ, հարմարվում իշխանությանը։ Այնպես որ, կարծում եմ՝ խորհրդարանն ունի անհրաժեշտ վերահսկողական լծակներ», - ասաց ՀՀ վարչապետ Փաշինյանը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ