Պատերազմի սպառնալիքով որեւէ մեկը չի կարող մեզ վախեցնել. Նիկոլ Փաշինյան
Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որեւէ մեկը չի կարող մեզ վախեցնել:
Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։
«Վաղը Վաշինգտոնում տեղի ունենալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին: Սահմանի երկայնքով կա լարվածություն, ունեցել ենք երկու զոհ, Ձեր պատկերացումները՝ ի՞նչ պետք է անել կարգավորման ուղղությամբ»,– հարցրեց նա։
Վարչապետը նախ ցավակցեց զոհված 2 զինվորների հարազատներին, ապա նշեց, որ ինքը Արցախի հարցի կարգավորման համար լավատեսական տրամադրություն չի հաղորդել։
«Ես միշտ ասել եմ, որ պետք չէ մոռանալ, որ պատերազմը չի ավարտվել, եւ այն ցանկացած պահի կարող է բռնկվել, իրավիճակի լարում լինել: Ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է կիրառել նույն գործիքը, որը երկար ժամանակ կիրառել է՝ փորձ անելով դուրս բերել հարցի կարգավորումը կառուցողական, բանակցային հունից: Հայաստանը պետք է դիմակայի այդ գործիքին՝ նաեւ ԶՈւ պատրաստակամության մակարդակը բարձրացնելով: Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որեւէ մեկը չի կարող մեզ վախեցնել»,– ասաց նա։
Բաբաջանյանն արձագանքեց՝ ասելով, որ այդ լավատեսությունը գալիս է վարչապետի եւ ԱԳ նախարարների հանդիպումից հետո, եւ ինքն առավելապես հղում է կատարում պաշտոնական տեքստերին: Այնուհետեւ պատգամավորը հարցրեց՝ ինչպե՞ս է վարչապետը գնահատում դիվանագիտական ջանքերը, եւ այդ ճակատում արվո՞ւմ է հնարավորինը:
«Ղարաբաղի հարցն այնպիսի հարց է, որ պետք է դիտարկել լայն կոնտեքստում, որովհետեւ իրեն առանձին դիտարկելը եւ փոքր մասշտաբով նայելը միշտ կբերի սխալ հետեւությունների: ՀՀ-ն բանակցային գործընթացում իր դիվանագիտական ջանքերը շարունակում է մարտի 12-ին Ստեփանակերտում հռչակված սկզբունքների շրջանակներում: Մեր դիվանագիտական ջանքերը որոշ ուղղություններով եղել են շատ արդյունավետ: Մեր դիվանագիտությունը սկսում է ավելի ու ավելի արդյունավետ լինել»,- պատասխանեց վարչապետը։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ