Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վրաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը Ավիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետ Ռուսաստանը մտադիր չէ հրապարակել ամերիկացի բանագնացների հետ բանակցությունների մանրամասները Վերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետո Հրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անում Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ Դավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետ Մենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշման ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»

Վրաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունըԱվիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետՌուսաստանը մտադիր չէ հրապարակել ամերիկացի բանագնացների հետ բանակցությունների մանրամասներըՎերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետոՀրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անումԲնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններԴավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետՄենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշմանՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունիՆեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումըՀրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ)Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններովԿապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխԹանգարանները՝ հանուն կայուն զարգացմանՄինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխություններըՍահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունիՄրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըՄեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. ԱվինյանԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներին
Հայաստան

Տնտեսական հեղափոխություն, այնուամենայնիվ, մեր քաղաքացիների կյանքում տեղի չի ունեցել. Մանե Թանդիլյան

Ռեֆորմների այսօրվա տեմպերն ընդունելի չեն. ԱԺ-ում 2018թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանն այս մասին հայտարարեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Նա նկատեց, որ իհարկե հեղափոխական Հայաստանի իրավիճակը պետք է ունենար իր ազդեցությունը բյուջեի կատարողականի վրա և ունեցել է, իրենք էլ այդ գիտակցումով են հնչեցնում գնահատականներ։

Մանե Թանդիլյանը նշեց, որ 2018-ին բյուջեի մուտքերը կազմել են 1 տրիլիոն 341 մլրդ դրամ, որից 93,7%-ն են կազմել հարկերի և պարտադիր այլ վճարներից մուտքերը, ինչն էլ նշանակում է, որ եղել է լոկալ բնույթի հավաքագրում։

«Այսինքն՝ չվճարված հարկերն էին, իսկ ահա ստվերային տնտեսության կրճատման մասով ցուցանիշը հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն է, որը կազմել է 21%՝ բարելավելով ընդամենը մեկ տոկոս աճ նախորդ տարվա համեմատ։ Բազմաթիվ անգամ հնչել է, որ 40% է հարկեր-ՀՆԱ պոտենցիալը, բայց փաստացի արձանագրում ենք, որ 40%-ով դեռևս ստվերային տնտեսության դեմ պայքարի անարդյունավետության արձանագրում կա: Սա այն դեպքում, երբ բոլոր ամբիոններից ՊԵԿ-ը բարձրաձայնում է, որ կազմակերպված պայքար է մղում ստվերային տնտեսության դեմ»,-ասաց նա և նշեց, որ նաև արձանագրում են՝ ՀԴՄ կտրոնի ձեռքբերմանն ուղղված գործիքակազմը բավարար գործոն չէ։

ԼՀԿ-ական պատգամավորը նշեց, որ թերակատարումներ են եղել նաև պետական դրամաշնորհների հատվածում. արձանագրվել է 70% թերակատարում։ «Փաստն այնքան մտահոգիչ չէ, որքան դրդապատճառը, որովհետև պետական դրամաշնորհները հատկացվում են բյուջեին այն պարագայում, երբ կատարվում են նախանշած ծագրերը: Ըստ էության, ծրագրերի կատարման առումով ունենք լրջագույն բաց, այսինքն՝ դրանք չենք կատարել»,-ասաց նա։

Թանդիլյանը շարունակեց, որ ՀՆԱ-ի բոլոր ճյուղերում իրականում նվազման միտում ունեն։

Նշեց, որ չի կարծում, թե նախանշված 4,5%-ի փոխարեն ՀՆԱ-ի 5,2%-ն այն աճն է, որ մեր տնտեսությունը կարող է իրացնել։ «Քաղաքական իրավիճակը, որում իրականացվել է նաև այս բյուջեն, արձանագրել է աճ, թերակատարելով կապիտալ հատվածը։ 5,2%-ը ցույց է տալիս, որ, ըստ էության, ոչինչ չանելով և կապիտալ ծախսումները չանելով՝ ինքնաշխատ կերպով այդ աճն ապահովվել է»,-ասաց նա և հավելեց, որ նախորդ կառավարության թիրախը բավական պահպանողական էր։

Կապիտալ ծախսումների թերակատարումների մասն, ըստ Թանդիլյանի, ամենաբացասականն է բյուջեի կատարման մասով։ «Միտումը անհանգստացնում է, պատշաճ ուշադրություն կառավարությունը չի դարձնում, գումարներ ենք հանել տնտեսությունից ու չենք իրացնում»,-ասաց նա։

Վերջում պատգամավորը հարց առաջադրեց, թե արդյո՞ք ՀՀ քաղաքացին տնտեսապես լավ ապրեց նախորդ տարում, և ինքն էլ պատասխանեց․ «Կուզենային արձանագրել, որ այո՛, բայց իրական աշխատավարձի աճը՝ 1,5%, իսկ գնաճը՝ 1,8%, գալիս են ապացուցելու, որ ոչ, տնտեսական հեղափոխություն մեր քաղաքացիների կյանքում, այնուամենայնիվ, տեղի չի ունեցել»: Նա եզրափակեց՝ քաղաքական առումով տեղի է ունեցել այդ փոփոխությունը, և պետք է քաղաքական կապիտալը վերածվի տնտեսական բարեկեցության։