Դրանք ասեկոսեներ են. գլխավոր դատախազը՝ Նարեկ Սարգսյանին արտահանձնելու համաձայնություն չտալու տեղեկության մասին
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասեկոսե է համարել այն տեղեկությունը, որ Չեխիայի արդարադատության նախարարն Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 19–ին դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։
«Ես այդ լուրերը գնահատում եմ ասեկոսեներ, որովհետև պաշտոնապես մենք մեր գործընկերներից դեռևս որևէ արդյունքի վերաբերյալ ո՛չ բավարարման, ո՛չ մերժման որոշում չունենք», - ասաց Դավթյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 18–ին լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ ՍԵրժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Չեխիայի արդարադատության նախարարը Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը:
Նշենք, որ Չեխիայի օրենսդրության համաձայն՝ արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացնի Չեխիայի արդարադատության նախարարը։
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում անցած տարվա դեկտեմբերին: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով:
2018 թվականի դեկտեմբերի 28-ին Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին հարցումն ուղարկվել էր Պրահա:
37-ամյա Նարեկ Սարգսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին է: Նա 2018 թվականի ամառվանից գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Նարեկ Սարգսյանը մեղադրվում է զենքի անօրինական պահման և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ