Եղանակը՝ Հայաստանում
Հունիսի 20-ին Հայաստանի մարզերի մեծ մասում գիշերային ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ՝ հարավարեւելյան քամու ուժգնացմամբ՝ մինչեւ 20-25 մ/վ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: «Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում առավելապես գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ՝ մինչեւ 15-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +30+32,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +8+13, ցերեկը՝ +23+28,
Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+28,
Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը` +28+32,
Արագածոտնի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +23+28,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +17+19, ցերեկը՝ +32+34,
Արարատում գիշերը` +17+20, ցերեկը՝ +33+35,
Արմավիրում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+35,
Վայոց ձորի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +23+28,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +17+20, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +17+22, ցերեկը՝ +34+37,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +24+28,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +16+21, ցերեկը՝ +30+35:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ