Հանուն Վահե Գրիգորյանի ընտրության ԱԺ-ը չեղարկել է բոլոր գործուղումները
«Հրապարակը» գրում է. «Հանուն Վահե Գրիգորյանի ընտրության, խորհրդարանը չեղարկել է բոլոր գործուղումները, որը հնարավոր է եղել, հետաձգել են։ Իշխանությունում գործել են «մեկ ձայնն էլ վճռորոշ է» սկզբունքով։ Օրինակ, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պետությունների խմբի 83-րդ լիագումար հանդիպմանը մասնակցելու համար հունիսի 16-22-ը ներառյալ Ստրասբուրգ պետք է գործուղվեր պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, իմքայլական Աննա Կարապետյանը։
Երեկ նա մասնակցում էր ընտրությանը։ Քվեարկությունից հետո հետաքրքրվեցինք, թե ինչու գործուղման չի մեկնել։ «Անձնական պատճառներով»։ Այդ «անձնական պատճառներն» ուղիղ կապ ունե՞ն ՍԴ դատավորի ընտրության հետ։ «Ոչ, ես չեմ մեկնել անձնական պատճառներով, որոնց մասին չեմ կարող խոսել»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ