ԿԳՆ-ի թեթև ձեռքով սորոսականները հիմա էլ երեխաներին ճամբար են տանում. թե ինչ ականներ են թաքնված դրա տակ, դեռ վաղ է կանխատեսել
«Իրավունք» թերթը գրում է.
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուլիսի 1-31-ը, պարզվում է, Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ՝ ՀՀ Արարատի մարզում կազմակերպում է փորձնական ամառային դպրոց, որի նպատակն է նպաստել 3-րդ և 6-րդ դասարաններն ավարտած սովորողների կողմից հանրակրթական ծրագրի յուրացմանը և գիտելիքների առկա բացի լրացմանը, ինչպես նաև՝ զինել աշակերտներին բավարար գիտելիքներով և հմտություններով, որոնք թույլ կտան շարունակել ուսումը հանրակրթության հաջորդ մակարդակում՝ առանց լրացուցիչ օգնության և կրկնուսուցման, ներառյալ՝ քննական և վերլուծական մտքի, խնդիրների լուծման, որոշումների կայացման և թիմային աշխատանքի հմտությունների զարգացումը:
Ըստ պաշտոնական հայտարարության՝ ամառային դպրոցի համար մշակվել են 3-րդ և 6-րդ դասարանների «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաների մոդուլներ: Առաջին հայացքից բավական գայթակղիչ թվացող այս հայտարարության տակ, թե ինչ ականներ են թաքնված, իհարկե, դեռ վաղ է կանխատեսել, սակայն, որ նախարարության թեթև ձեռքով սորոսականները հիմա էլ երեխաներին ճամբար են տանում, ոչ մի լավ բանի մասին չի հուշում՝ հաշվի առնելով, որ Սորոսի հիմնադրամը ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում աչքի է ընկել ավելի շատ պետություններ քանդելով ու այլասերվածություն տարածելով, քան թե դեռահասների կրթության մասին հոգ տանելով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ