Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ այսօր պաշտպան Հովհաննես Խուդոյանը կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին այն հիմքով, որ երեկվա նիստին դատարանը չի պարզաբանել պաշտպաններին իրենց իրավուքներն ու պարտականությունները։
Փոխարենը պաշտպանների հարցադրումներին պատասխանել է հռետորական հարցերով ու ոչ կոնկրետ արտահայտություններով։ Բացի այդ, դատավորը թույլ չի տվել պաշտպաններին ավարտել իրենց հարցերն ու խոսքը։ Այդ ամենը հիմք են տալիս ասելու, որ դատարանը կարող է կանխակալ վերաբերմունք ունենալ իրենց պաշտպանյալի նկատմամբ։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սա գնահատեց որպես հիմնազուրկ և դատաքննությունը ձգձգելու նպատակով արված միջորդություն։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի այսօր՝ ժամը 12։30-ին։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ