Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը պատրաստվում է կրկին ինքնաբացարկ ներկայացնել դատավորին
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը պատրաստվում է կրկին ինքնաբացարկ ներկայացնել Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Միջնորդությունը ներկայացնելու է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Պաշտպանն այսօրվա դատական նիստում հայտարարեց, որ միջնորդությունը հիմնավոր և գրավոր տեսքով ներկայացնելու համար իրեն ժամանակ է հարկավոր: Այսօրվա դատական նիստը հետաձգվեց նաև այն պատճառով, որ մեղադրող կողմը կարողանա վերաքննիչ բողոքը ներկայացնել ամբողջ ծավալով և առանց ընդմիջման, և քանի որ աշխատանքային օրվա ավարտին հաշված րոպեներ էին մնացել, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 19-ին, ժամը 9:15-ին:
2008-ի արյունալի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև գործարար Սիլվա Համբարձումյանից խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահի գործով վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ինչպես գլխավոր դատախազությունն, այնպես էլ տուժողների ներկայացուցիչները։
Դատախազ Պետրոս Պետրոսյանը վերաքննիչ ատյանից պահանջում է բեկանել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը գործի վարույթը կասեցնելու մասին և գործը վերադարձնել առաջին ատյանի դատարան՝ այն ըստ էության քննելու համար։ Միաժամանակ, դատախազ Պետրոսյանը նաև պահանջում է հաստատել առաջին ատյանի դատարվոր Դավիթ Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարան դիմելու հիմքերի բացակայությունը։ Դատախազը Վերաքննիչ դատարանից պահանջում է նաև կալանավորել մայիսի 18-ին կալանքից ազատ արձակված Հայաստանի երկրորդ նախագահին։
Տուժող կողմը ևս փաստաբաններ Վահե Գրիգորյանի և Սեդա Սաֆարյանի միջոցով պահանջում է Վերաքննիչից կալանավորել Քոչարյանին և բեկանել գործը կասեցնելու մասին որոշումը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած