Քոչարյանի գործով դատավորը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունները
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը վերաքննիչ դատարանում քննող դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց իր ինքնաբացարկի՝ տուժողներից մեկի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի միջնորդությունը։
Սա դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունն էր։ Առաջինը ներկայացրել էր Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը. Քոչարյանի կողմը կասկածներ ուներ դատավորի՝ էլեկտրոնային եղանակով նշանակման գործընթացի հետ կապված: Դատավոր մերժել էր այդ միջնորդությունը։
2008-ից հետո նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ձևավորված փորձագետների փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը դատարանում ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը ներկայացնելիս հայտարարել էր, որ դատավոր Արմեն Դանիելյանը ժամանակին նշանակվել է Քոչարյանի հրամանագրով, բացի այդ, Դանիելյանը Մարտի 1-ի գործով մի քանի վճիռներ ունի, որոնք, Սաֆարյանի գնահատմամբ, արդարացի չեն:
Դատավորի ինքնաբացարկի միջնորդություններ էին ներկայացրել նաև մեղադրյալներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի փաստաբանները, որոնք ևս մերժվեցին։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ