Արդարադատության համակարգը կատարում է իշխանության հրահանգները և քաղաքական հետապնդում է իրականացնում Ռ. Քոչարյանի նկատմամբ. բողոքի ակցիա Վերաքննիչ դատարանի դիմաց
Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից առաջ նրա աջակիցները բողոքի ակցիա են սկսել և պահանջում են արդարադատություն:
«Այսօրվա արդարադատության համակարգին մենք չենք վստահում, որովհետև նաև այս իշխանությանը չենք վստահում, քանի որ այս արդարադատության համակարգը կատարում է իշխանության հրահանգները և քաղաքական հետապնդում է իրականացնում նախագահ Քոչարյանի նկատմամբ: Մեր՝ այստեղ լինելու ամենակարևոր պատճառն այն է, որ պարոն վարչապետին ասում ենք, որ նախագահ Քոչարյանի հետևից շատ մարդիկ կան գնացող, աջակիցների թիվն էլ օր օրի ավելանում է այն պարզ պատճառով, որ մարդիկ հիշում են նախագահ Քոչարյանի տասը տարիները»,- ասաց ակցիայի մասնակիցների մեկը:
Մեկ ուրիշ աջակից նշեց.«Եթե վերջնականորեն չեն ուզում խայտառակ անել ՀՀ դատական համակարգը և չեն ուզում ապացուցել, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը թուք է իրական արդարադատության երեսին, ուրեմն դատավորը պետք է կայացնի օրենքի սահմաններում որոշում և վերջ դնի այս թյուրիմացություն գործին, ջուր գործին»:
Նշենք, որ զուգահեռ ընթանում է նաև Ռոբերտ Քոչարյանի դեմ բողոքի ակցիան և այս կողմից էլ քաղաքացիները դժգոհություն հայտնեցին, որ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ հայտնելու անհիմն միջնորդություն են ներկայացնելու դատավորին: «Մեղադրյալ Քոչարյանի փաստաբանները դատական նիստերը միտումնավոր ձևով վերածել են կրկեսի»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը քննում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, «Մարտի 1»–ի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ Դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ