Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Վրաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը Ավիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետ Ռուսաստանը մտադիր չէ հրապարակել ամերիկացի բանագնացների հետ բանակցությունների մանրամասները Վերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետո Հրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անում Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ Դավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետ Մենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշման ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի

Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Վրաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունըԱվիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետՌուսաստանը մտադիր չէ հրապարակել ամերիկացի բանագնացների հետ բանակցությունների մանրամասներըՎերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետոՀրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անումԲնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններԴավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետՄենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշմանՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունիՆեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումըՀրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ)Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններովԿապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխԹանգարանները՝ հանուն կայուն զարգացմանՄինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխություններըՍահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունիՄրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըՄեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. ԱվինյանԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքը
Հայաստան

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորը խիստ քննադատել է ՍԴ դատավորի թեկնածուին

Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ վտանգավոր տարր է պարունակում Ձեր իսկ հայտարարությունն այն մասին, որ ՍԴ անդամի ընտրությունները քաղաքական են։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի քննարկման ընթացքում հունիսի 18-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ դիմելով այդ պաշտոնի թեկնածու Վահե Գրիգորյանին։

«Դուք ցանկանում եք ստեղծել անցումային արդարադատություն, ձեր ամբողջ նպատակն այն է, որպեսզի դատարաններն անկախ դարձնեք։ Եվ ինչպե՞ս եք այդ ցանկության ֆոնին պատկերացնում, որպեսզի Սահմանադրական դատարանը ձեւավորվի քաղաքական սկզբունքով։ Եթե Սահմանադրական դատարանի անդամը, լինեք Դուք կամ մեկ ուրիշը, ընտրվում է քաղաքական մոտիվներով, նա չի կարող չծառայել քաղաքական ուժին»,- զայրացել է Պետրոսյանը։


Պատգամավորը նաեւ դիմել է Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ներկա իշխանության շատ ներկայացուցիչների հետ ընկերացել է ոչ թե «խաշի կամ խորովածի սեղանի շուրջ», այլ բանտերում։ «Դուք ասում եք, որ ծանոթացել եք բանտում, օգնել եք միմյանց։ Լսեք, իսկ եթե բանտային պայմաններում օգնած մարդը դիմի Ձեզ, օգնություն խնդրի, Դուք, ինչ է, կմոռանա՞ք բանտային օրերի հուշերը եւ օբյեկտի՞վ կլինեք»,- ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը։

Պատգամավորը նշել է, որ ՍԴ դատավորի նախկին երկու թեկնածուները, որոնց ընտրությունը տապալվել է կառավարող խորհրդարանական մեծամասնության կողմից, մի «վատ» գիծ ունեին՝ նրանք բանտում ընկերություն չեն արել իշխանությունների հետ։ «Շատ անհաջող հումոր է, հարգելի պարոն Գրիգորյան։ Ի՞նչ է նշանակում Սահմանադրություն, դա երեխա է, որը ծնվել է բռնաբարության արդյունքո՞ւմ։ Ես հիմա չեմ ուզում հարցնել Ձեզ՝ ո՞վ էր բռնաբարողը, ո՞վ զոհը։ Եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ եք Դուք հայտնվել բռնաբարությունից ծնված երեխայի ուսերին եւ ցանկանում եք այդ ճանապարհով հայտնվել Սահմանադրական դատարանում»,- հարցրել է Գեւորգ Պետրոսյանը՝ դիմելով Գրիգորյանին։

Պատգամավորը Վահե Գրիգորյանին հիշեցրել է նաեւ նրա հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ։ «Բա որ նախագահը լեգիտիմ չէ, ինչո՞ւ եք դուք այստեղ։ Ի՞նչ է, անելու բան չունե՞ք, եկել ու զբաղվում եք ինքնազմայլմամբ։ Եթե որեւէ սուբյեկտի համարում եք ոչ լեգիտիմ, իմ կարծիքով, բարոյական չէ առաջադրվել այդ սուբյեկտի կողմից եւ ամեն գնով հավակնել զբաղեցնելու Սահմանադրական դատարանի հաստիքային միավորը»,- դժգոհել է Գեւրոգ Պետրոսյանը։

Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ խմբակցության պատգամավորներն ազատ են իրենց ընտրության մեջ եւ քվեարկելու են իրենց սեփական հայեցողությամբ։