ՀՀ ՍԴ դատավորի թեկնածուն խոստովանել է, որ «ընկերներ» ունի «Իմ քայլը» դաշինքում
Չեմ թաքցնում եւ չեմ ցանկանում թաքցնել, որ ընկերներ ունեմ «Իմ քայլը» դաշինքում։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության քննարկման ընթացքում, հունիսի 18-ին ասել է այդ պաշտոնի հավակնորդ Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Բացի այդ, ինչպես նշեց թեկնածուն, նա ընկերներ ունի քաղաքական տարբեր կուսակցություններում, հոսանքներում, եւ դրանում, ըստ նրա, ոչ մի տարօրինակ բան չկա։ «Ես չէի կարող չունենալ, որովհետեւ իմ գործունեությունը լիովին ուղղված էր քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, եւ ծառայության հասցեատերերը մարդիկ են, որոնք եղել են հետապնդումների առարկա։ Բայց մեր ընկերությունը հիմնված է գաղափարական հենքի վրա, եւ դա ընդհանուր երազանք էր եւ ընդհանուր նպատակ՝ ստեղծել ազատ դեմոկրատական համակարգ Հայաստանում»,- պարզաբանել է Գրիգորյանը։
Վահե Գրիգորյանը նշել է, որ անկախ նրանից, թե արդյոք նշված մարդիկ իր ընկերներն են, թե ոչ, դատավորը, երդումից եւ պաշտոնն ստանձնելուց հետո, այլեւս չի կարող ընկերներ ունենալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարող «Իմ քայլը» դաշինքը տապալել էր մի քանի թեկնածությունների քվեարկությունը, մինչեւ որ հասավ նախագահի կողմից Գրիգորյանի թեկնածության առաջադրմանը։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ