ՏՄՊՊՀ-ում «հնի» ու «նորի» կռիվ է. Գեղամ Գևորգյանը կադրային ջարդ է սկսել
«168 ժամը» գրում է. «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում «հնի» ու «նորի» կռիվ է: Ըստ որոշ լուրերի՝ գրեթե 1 ամիս առաջ հանձնաժողովի նախագահ ընտրված Գեղամ Գևորգյանը կադրային ջարդ է սկսել և բացահայտ հայտարարում է, թե բազմաթիվ մարդկանց խոսք է տվել աշխատանքի տեղավորել իրեն վստահված կառույցում:
Եվ քանի որ ՏՄՊՊՀ-ի աշխատակիցները հիմնականում քաղծառայողներ են, երկարատև աշխատանքային փորձ ունեն, առավել ևս՝ վարչությունների ղեկավարների շարքում անգամ դոկտորներ կան, այսինքն՝ չի կարող կամայականորեն հեռացնել պաշտոններից, խորամանկ քայլ է մտածել՝ իրականացնել կառուցվածքային փոփոխություններ:
Մեր թղթակիցը Գեղամ Գևորգյանից հետաքրքրվել է՝ ինչ կառուցվածքային փոփոխություններ է նախատեսել ՏՄՊՊՀ-ում:
Նա նշել է, որ դեռևս նման փոփոխություններ չեն կատարվել, սակայն, ըստ էության, հաստատեց, որ դրանք լինելու են. «Կառուցվածքային փոփոխությունները, երբ արդեն վերջնական որոշած կլինենք, կանենք: Այս պահին վերջնական որոշում չունենք»::
Նա հերքել է, թե կադրային ջարդ է սպասվում՝ ասելով. «Աշխատակազմից մեկ-երկու հոգի կարող են դուրս եկած լինել, բայց 90-95 % մարդիկ աշխատում են: Ես բոլոր աշխատակիցներին գնահատում եմ իրենց կատարած աշխատանքով: Եթե նախկհն կազմից էլ, նոր կազմից էլ կարողանա պրոֆեսիոնալ աշխատել, կմնա, որևէ խնդիր չեմ տեսնում: Եթե մարդը չի կարողանում աշխատել, կամ, օրինակ, չի բավարարում չափանիշերին, չի մնա՝ անկախ նրանից, թե ինքը որ կազմից է»:
Թե ինչպե՞ս է աշխատել ՏՄՊՊՀ-ի նախկին կազմը, Գևորգյանն ասել է. «Իրենց առաջադրանքներ եմ տվել, կկատարեն, կտեսնենք՝ լա՞վ են աշխատում, թե՝ վատ: Նախկին աշխատանքով չեմ կարող գնահատել, որտե՞ղ տեսնեմ նախկին աշխատանքը, որ գնահատեմ»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ