Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Երբ վեր­ջում դառ­նում է ԽՄԿԿ. դարձյալ փորձ է արվում ստեղծել «ներքին թշնամու» կերպար

«Փաստը» գրում է. «Ելցինյան Ռուսաստանի երկարակյաց վարչապետներից մեկը՝ Վիկտոր Չեռնոմիրդինը, տարիներ առաջ իր կուսակցության համագումարում մի թևավոր արտահայտություն է արել, որը լավագույնս բացահայտում է հետխորհրդային երկրների իշխող կուսակցությունների բնույթը։ Չեռնոմիրդինի՝ թևավոր դարձած խոսքը արդիական է. «Ինչ կուսակցություն էլ ստեղծում ենք, վերջում դառնում է ԽՄԿԿ»,- ասել էր Ռուսաստանի հանգուցյալ վարչապետը։

Չեռնոմիրդինի խոսքերի մարգարեականության հարցում համոզվեցինք նաև նախօրեին՝ հետևելով ՔՊ հինգերորդ համաժողովի աշխատանքներին։

Կուսակցության համագումարը գլոբալ առումով զուրկ էր քաղաքական բովանդակային բաղադրիչից ու, ըստ էության, տեղի էր ունենում Նիկոլ Փաշինյանի՝ «իզմերի» մերժման տեսության շրջանակներում։ Ո՛չ վարչապետի ու ո՛չ էլ մյուս բանախոսների ելույթներում, ցավոք, անդրադարձ չեղավ պետական կառավարման կարևոր խնդիրներին, փոխարենը «կարմիր թելի» պես անցնում էին հասարակության «սորտավորման» և հեղափոխության ֆետիշացման, սեփական իշխանության անփոխարինելիության թեզերը։

Աշխատատեղերի վիճակագրության շեշտակի աճ կլիներ, եթե արձանագրվեր նաև սոցիալական ցանցերում իշխանությանը քննադատելու համար ստեղծված ֆեյքերի՝ կեղծ օգտատերերի բանակը, համաժողովում հեգնել է Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ մի զեկույց կարդացի և հասկացա, որ այստեղ աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի համար և Յութուբում դիսլայք դնողների համար։

Էս թվերը երկնիշ, եռանիշ, քառանիշ աճեր կցուցաբերեին, չնայած մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն, և համոզված եղեք՝ մենք բավարար կամք և քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի ֆեյքերին և դիսլայքեր դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն, և նրանք բառիս բուն իմաստով, կներեք էս բառի համար, էս բառն իրենք են սիրում, հայտնվեն բոմժի կարգավիճակում», - ասել է Փաշինյանը։

Զարմանում ես՝ ինչպե՞ս կարող է վարչապետը երազել, որ իր կառավարած երկրում գեթ մեկ մարդ, էլ չենք ասում՝ մարդիկ կամ խմբեր «բոմժ» դառնան, եթե անգամ վերջիններս գործող իշխանության ընդդիմադիրներն են կամ հակառակորդները։ Սա անտագոնիզմի, հասարակությանը «սորտավորելու», ընդդիմախոսներին պիտակավորելու ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն է։ Մյուս կողմից՝ վարչապետի ելույթները, ցավոք, նպաստում են քաղաքական կյանքի որակի, նշաձողի անկմանը։

Կամ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հերթական ամպագոռգոռ ու անհասցե հայտարարություն է արել՝ ասելով, թե ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, բայց ոչ թե իրենց քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին, երազանքին: Դարձյալ փորձ է արվում ստեղծել «ներքին թշնամու» կերպար, ընդ որում՝ խոսքն ավելի տպավորիչ դարձնելու համար Միրզոյանը նույնացնում է իշխանությունն ու պետությունը։ Ավելորդ է ասել, որ նման մտածողությունը բնորոշ է ավտորիտար ռեժիմներին, և ուղղակի զարմանում ես, որ այս բառերի հեղինակը թավշյա հեղափոխության առանցքային գործիչներից մեկն է։

Անցած մեկ տարում իշխանության իրական ձեռքբերումներն այնքան սահմանափակ են, որ ՔՊ առաջնորդներն իրենց համաժողովում խոսել են ոչ թե կոնկրետ արդյունքների մասին, այլ դարձյալ ֆետիշացրել են հեղափոխությունը։ Իր ելույթում Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանն է այսօր ազատության և ժողովրդավարության բաստիոնն աշխարհում, ոչ թե ԱՄՆ-ն կամ Եվրոպան: «Կախված նրանից՝ կհաջողի հայկական ժողովրդավարությունը, այս հարցի պատասխանը մեծապես կպայմանավորի՝ կհաջողի արդյոք ժողովրդավարությունն աշխարհում»,- նշել է նա:

Դժվար է նման մոտեցմանը գնահատական տալ. սա արդեն պարզապես ծիծաղելի էլ չէ, իսկ միջազգային հանրությունը բացահայտ հասկացնում է, որ հեղափոխության փաստն ինքնին բավարար չէ, որպեսզի Հայաստանն ակնկալի «արտոնյալ» պայմաններ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: