«Խի՞ պրավալ տվիր մեր գործը». Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» է կանչել Թագուհի Թովմասյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստի ավարտից հետո, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել նույն խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին:
Նրան դուր չէր եկել, որ Թովմասյանը նիստի ժամանակ պաշտպանել էր արդարադատության նախարարության և Փաստաբանների պալատի տեսակետը, քվեարկել նրանց օգտին՝ մերժելով իր առաջարկները։
Նա նիստից հետո միջանցքում վրդովված բացատրություն էր պահանջում պատգամավորից՝ «խի՞ պրավալ տվիր մեր գործը՝ դեմ քվեարկեցիր, քո ձայնը դեր խաղաց»։
Թովմասյանն արդարանում էր, որ եթե նախապես իր հետ քննարկվեին առաջարկները, հիմնավոր բացատրություն տրվեր, գուցե այլ դիրքորոշում ունենար։ «Կոլյա, քո փաստարկները համոզիչ չէին, սուբյեկտիվ ես»,- հանգիստ բացատրում էր Թագուհի Թովմասյանը։ Պարզվեց՝ վեճը հանրային փաստաբանների ինստիտուտին էր վերաբերում, որի լիազորությունների ընդլայնումը, զարմանալիորեն, դուր չէր եկել նախկին փաստաբան-պատգամավորին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ