Արարատում էլեկտրագնացքը բախվել է ավտոմեքենայի
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 02:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ երկաթգծի անցումի մոտ, գնացքը բախվել է ավտոմեքենային, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արարատ-Արտաշատ երկաթգծի 560/4 կմ-ին բախվել են էլեկտրաքարշակը (մեքենավար՝ Մ.Ն., ծնված 1966 թ.) եւ «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1979 թ.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Ա.Ա.-ն քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Արարատի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ