Տեր-Պետրոսյանը կվերադառնա՞ նախագահի պաշտոնին. նրա խոսնակը հրաժարվում է մեկնաբանել
«Փաստ» թերթը գրում է.
«Դեռ ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում տեսնում է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին: Շատերը նույնիսկ այդ հանգամանքով էին բացատրում վարչապետի և նախագահ Արմեն Սարգսյանի լարված հարաբերությունները:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Փաշինյանի այդ առաջարկին ՔՊ սկզբունքային պատգամավորներից մի քանիսը կտրականապես դեմ են եղել՝ հայտարարելով, որ հեղափոխությունը Տեր-Պետրոսյանին վերադարձնելու համար չէր, և ժողովուրդը չի հասկանա իրենց: Ոմանք վարչապետին անգամ հիշեցրել են տարիներ առաջ իր թերթում տպագրված՝ «Լևոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն» հոդվածաշարը:
Ըստ մեր աղբյուրի՝ որոշվել է թե´ իշխանական խմբակցության և թե´ հասարակության վերաբերմունքը հստակեցնել աստիճանաբար:
Մասնավորաբար, որպես առաջին փուլ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Քանի որ վերջինիս անունը ուղղակիորեն ասոցացվում է առաջին նախագահի հետ, ապա խորհրդարանում նրա քվեարկության պատկերը (եթե վարչապետը չմիջամտի, ու նրա կողմից հրահանգ չիջեցվի անպայման բոլորով կողմ քվեարկել) կարող է արտացոլել նախագահի պաշտոնում Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության հավանական քվեարկությունը, իսկ արդեն հաջորդ փուլում, ըստ նույն այդ տեղեկությունների, կարելի կլինի քննարկել Արմեն Սարգսյանի հրաժարականի տարբերակները:
Մենք փորձեցինք ստանալ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի մեկնաբանությունը, սակայն նա «Փաստի» հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել այս խոսակցությունները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ