ԵԽ կողմից արդեն իսկ երաշխավորված է զգալի ֆինանսական աջակցություն ՀՀ-ին. ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հունիսի 17-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վիգեն Քոչարյանը ողջունել է պատվիրակության անդամներին եւ կարեւորել արմատական բարեփոխումների այս փուլում ԵԽ գործընկերների աջակցության պատրաստակամությունը: Փոխնախարար Քոչարյանն ընդգծել է նաեւ համագործակցության երկարատեւ ու հաջողված փորձը ԵԽ-ի հետ՝ որպես հետագա արդյունավետ գործունեության հիմնաքար:
Արդարադատության նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ներկայում Կառավարությունն իրականացնում է Դատաիրավական բարեփոխումների, Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության, ինչպես նաեւ Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրանցից բխող գործողությունների ծրագրերի մշակման համալիր աշխատանքներ, որոնք կանխորոշելու են առաջիկա տարիների գործունեության առաջնահերթությունները նախանշված ոլորտներում: Վ.Քոչարյանը հատուկ կարեւորել է դատաիրավական բարեփոխումներ կատարելու օբյեկտիվ անհրաժեշտությունը, դատական համակարգի անկախության եւ հանրային վստահության ապահովման հրամայականը:
Գաբրիելա Բատաինի-Դրագոնին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ընդգծել, որ Արդարադատության նախարարությունը կարեւոր գործընկեր է ԵԽ համար նախանշվող բարեփոխումների իրականացման ճանապարհին: Ներկայացնելով դատաիրավական բարեփոխումների շրջանակում համագործակցության գործողությունների ծրագիրը՝ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին ընդգծել է նաեւ, որ դատաիրավական բարեփոխումների աջակցության շրջանակում ԵԽ կողմից արդեն իսկ երաշխավորված է զգալի ֆինանսական աջակցությունը, ինչպես նաեւ հայտնել է ԵԽ պատրաստակամությունը՝ ամբողջ ծավալով աջակցություն ապահովելու հարցում:
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Վիգեն Քոչարյանը գործընկերներին վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է նախաձեռնվող բարեփոխումների ընթացքում հենվել Եվրոպայի Խորհրդի չափորոշիչների եւ փորձագիտական ներուժի վրա:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ