Իմպոտենտ արտահայտություններ անելու փոխարեն հարցը լուծեք. Խաժակյանը՝ Հայկ Մարությանին
«Սանիթեքի» գարաժներում այսօր խնդիր է եղել, մարդիկ եկել փակել են, ասել են՝ հերիք եղավ, բոլ եղավ, խանգարում եք եւ այլն: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա դիմեց «Լուիյս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին՝ նշելով. «Քանի որ դուք պարոն Նիկոյանի հետ մոտիկ եք, նա է վարձակալությամբ այդ տարաքը տվել «Սանիթեք»-ին, խնդրում եմ փոխանցեք, որ քանի որ ինքը գումար է աշխատում եւ բնակիչները դրանից նեղվում են, այդտեղ նույնիսկ այդ գհողի վրա մեկ սպանություն է եղել, խնդրում եմ ասեք, որ ինքն իր կողմից կարգավորումներ անի, որովհետեւ այդպես շարունակվել հնարավոր չէ: օդում կախված լուրերի համաձայն, դուք մոտիկ եք պարոն Նիկոյանի հետ եւ ձեր հորդորը բավականին մեծ դեր կխաղա»:
Սրա արձագանքեց Դավիթ Խաժակյանը. «Սուրհանդակային ծառայություններով հավանաբար դուք եք զբաղվում, որ ինձ նման կոչ եք անում: Ես նման բաներով չեմ զբաղվում: Այստեղ անատամ եւ իմպոտենտ արտահայտություններ անելու փոխարեն, մեխն էլ է ձեր ձեռքը, չագուճն էլ: Տարածքը վա՞տն է, քաղաքապետն եք, ԱԺ մեծամասնությունը ձեր ներկայացուցիչներն են, լուծեք այդ հարցը: Այո, «Սանիթեքը» այդ տարածքից պետք է դուրս գա, լուծեք այդ հարցը»:
Ինչ վերաբերում է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ իր ունեցած հարաբերություններին, Խաժակյանը հիշեցրեց, որ Հայկ Մարությանը վահե Նիկոյանին առաջարկել էր Նիկոյանին մնալ որպես իր խորհրդական:
Հայկ Մարությանն էլ նշեց, որ իր բոլոր ասածներն ուժի մեջ են, եւ բոլոր գործերը հերթով գնում են դատախազություն, ԱԱԾ, քննչական այլ մարմիններ եւ ընթաց է տրվելու բոլոր գործերին:
«Ցավոք սրտի, այն ընկերությունը, որի համար դուք դոշ եք տալիս, ունակ չէ սպասարկել քաղաքը»,-ասաց քաղաքապետը:
Դավիթ Խաժակյանի պատասխանն առավել քան անսպասելի էր. «Ես բլոտ խաղալ չգիտեմ, բայց ընկերներն ասացին, որ քուանշից հետո նաեւ կապուտ էլ կա: Ես ձեզ կապուտ եմ հայտարարում, պարոն քաղաքապետ»:
Տեղից մեկն էլ արձագանքեց. «Թարս կապուտ էլ կա, այդպես էլ է լինում»:
Այդ պահին իրավիճակը լարվեց, տեղից սկսեցին շատերը գոռգոռալ: «Լույսից» Անի Խաչատրյանը բղավեց. «Դու արա ես, որ կարող ես ինձ հետ «արա»-ով խոսալ, եղա՞վ»:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ