850 հազար դրամ աշխատավարձ՝ Երևանի աղբահանությամբ զբաղվող կառույցի տնօրենի համար
Երևանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում է նաև «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքի, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի, պաշտոնեական դրույքաչափերի հաստատման նախագիծը:
Նախագծի համաձայն՝ Երևանի աղբահանությամբ զբաղվող այդ կառույցն ունենալու է չորս բաժին՝ ֆինանսական, սանմաքրման կառավարման և համակարգման, աղբահանության կառավարման և համակարգման, ավտոհավաքակայան:
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, ընդհանուր առմամբ, 424 աշխատակից է ունենալու, կառույցի բյուջեն կազմելու է 96 մլն դրամ:
Ուշագրավ է նաև սահմանված աշխատավարձերի չափը: Մասնավորապես, տնօրենը ստանալու է 850 հազար դրամ աշխատավարձ, տնօրենի տեղակալը և գլխավոր հաշվապահը՝ 650 հազար դրամ: Կառույցում նվազագույն աշխատավարձը 200 հազար դրամ է կազմում:
Հաստիքացուցակին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ