Փողոցային առեւտուր. Ո՞ր մթերքներն է ամենից վտանգավոր գնել Երեւանի փողոցներից
Փողոցներում վաճառվող որոշ մթերքներ կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել առողջության համար:
Դրանց շարքում առաջին տեղում, ինչպես պնդում է «Սպառողների խորհդատվական կենտրոն» հկ ղեկավար Կարեն Չիլինգարյանը, ձուկը եւ մսամթերքն է:
Ձուկը եւ միսը, ըստ մասնագետի, շուտ են փչանում, դրա համար հարկավոր է դրանք սառնարաում պահել: Սակայն շատերն այսօր հենց Երեւանի փողոցներում՝ արեւի տակ, չնայած բարձր ջերմաստիճանին, թարմ կամ ապխտած ձուկ են վաճառում:
Նման պայմաններում այդ մթերքներում ավելի ակտիվ են բազմանում մանրէները, որոնք կարող են լուրջ ինֆեկցիոն հիվանդությունների հանգեցնել, այդ թվում սալմոնելլեզի, ստաֆիլոկոկային ինֆեկցիայի եւ այլն: Նման մթերքների վրա պիտանելիության ժամկետ նույնպես չի նշվում եւ հայտնի չէ՝ որքան ժամանակ է դրանք արդեն փողոցվում են գտնվում:
Ավելին՝ այդ մթերքների համար անասնաբույժից տեղեկանք, որպես կանոն, չի տրվում:
Դիետոլոգ Գայանե Շախատունին իր հերթին նշեց, որ փողոցներից վտանգավոր է գնել նաեւ քաղցր սուջուխ եւ խոտաբույսեր/համեմունքներ, քանի որ դրանց վրա նույնպես փողոցի փոշի, արտանետվող գազերից քիմիական նյութեր են կուտակվում, որոնք ավելի վտանգավոր են:
Սուջուխների քաղցր մակերեւույթին այդ նյութրեը ավելի արագ են նստվածք տալիս:
Ինչ վերաբերվում է խոտաբույսերին եւ համեմունքներին, դրանց վրա սովորաբար չեն նշում ոչ պիտանելիության ժամկետը, ոչ արտադրման օրը: Բացի այդ, հայտնի չէ՝ որքան ժամանակ եւ ինչ պայմաններում են դրանք պահվել. բացառված չէ, որ դրանք վաղուց արդեն կորցրել են ոչ միայն իրենց համային հատկությունները, այլեւ բոլոր օգտակար հատկանիշները:
Կարեն Չիլինգարկյանի խոսքով՝ փողոցից ձմերուկ եւ սեխ գնելը նույնպես վտանգավոր է, հատկապես եթե դրանք գտնվել են տաք ասֆալտի վրա:
Նրա խոսքով, վտանագվոր կարող են լինել նաեւ բացօթյա սրճարանները եւ ռեստորանները. դրանց կողքով անցնում են մեքենաներ, քիչ հեռու կարող են շինարարական աշխատանքեր կատարվել եւ արտանետվող գազերը եւ այլ քիմիական նյութերը հայտնվում են սննդում, որը վաճառում են նման հաստատություններում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ