ՀՀ ԱԳՆ բողոքներ չունի դեսպան Կոպիրկինի հանդեպ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման պատճառով
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքներ չունի ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդեպ օրերս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման պատճառով։
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱԳՆ-ն հարցեր չունի երկժամյա հանդիպման փաստի առիթով, եւ ինչու ռուս դեսպանին չեն կանչել ԱԳՆ բացատրությունների համար, Հայաստանի փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը պարզաբանել է, որ արարողակարգի եւ դիվանագիտական նորմերի շրջանակում ոչ մի սխալ բան տեղի չի ունեցել, դեսպանի գործողությունները չեն կարող դառնալ դատապարտման կամ հատուկ քննության առարկա մեր գերատեսչության կողմից։ Փոխարտգործնախարարը հիշատակել է հանրային դատողություններն ու պետական գործիչների արձագանքները, բայց դիվանագիտական արարողակարգի առումով, անգամ այն անձանց հանդեպ, ովքեր գտնվում են քննության տակ, սահմանափակումներ լինել չեն կարող։ Ընդհանուր առմամբ, պարզաբանել է Հովհաննիսյանը, ԱԳՆ-ն մտադիր չէ հայտարարություններ անել, եւ դրանք ներկա պահին չկան։
Ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանն արտահայտել է սեփական տեսակետը՝ հայտարարելով, որ «հանդիպումը տարօրինակ է եւ արժանի չէ ողջունվելու»։


















































Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տե...
Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա