Մարմարաշենում այլեւս չեն դիմանում գարշահոտությանը. փակել են ճանապարհը
Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել:
Shamshyan.com-ի հաղորդամամբ, գյուղացիներն ի նշան բողոքի, փակել է Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն համայնքից դեպի Մխչյան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհը։ Նրանք նշում են, որ Մարմարաշենում խոզաբուծարան է գործում, որի սեփականատերը նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանն է՝ «Չերրի» ռեստորանի տերը, եւ իրենք ստիպված են ամառվա շոգին փակ պահել մոտ 400 բնակելի տների դռներն ու լուսամուտները, քանի որ խոզաբուծարանի անտանելի հոտը ամենուր է։
Նրանց խոսքով, Արարատի մարզպետարանից էլ են եկել, իբրեւ թե ստուգումներ կատարել, տուգանել են 300 հազար դրամի չափով, քանի որ սանիտարահիգիենիկ ոչ մի նոր չի պահպանվում, բայց դրանով խնդիրը չի լուծվում:
Աղբյուրի տվյալներով, ոստիկանները բանակցում են գյուղացիների հետ, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիները չեն համաձայնում:
Բողոքի ակցիային մասնակցում է նաեւ համայնքի ղեկավար Էդվարդ Հակոբյանը, ով իրավիճակի մասին արդեն տեղեկացրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, ում հանձնարարականվ գյուղ է ժամանել գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)